Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցառումներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված տեսանկարահանող սարքի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության։