Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հնարավոր եւ ծայրահեղորեն անհրաժեշտ է հաղթահարել աշխարհի տարբեր տարածաշրջաններում կիրառվող «դեմոկրատիայի արտահանման» բացասական միտումը:

«Լուրջ ապակայունացնող գործոն է դեմոկրատիայի արտահանման, ռեժիմների փոփոխության, այդ նպատակով ասյպես կոչված գունավոր հեղափոխությունների կազմակերպման պրակտիկան, որը կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում՝ առանց հաշվի առնելու այդ երկրների ավանդույթներն ու ազգային յուրահատկությունները»- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք համոզված ենք, որ լիովին հնարավոր է հաղթահարել այս բացասական միտումը: Սա իրական խնդիր է, եթե մենք բոլորս պաշտպանենք փոխադարձ հարգանքով երկխուսության ողւին, եթե համաձայն լինենք հրաժարվել զսպան քաղաքականությունից, սեփական անսխալականության հավատից, միակողմանի գործողությունների փորձառությունից եւ այպես կոչված զրոյական արդյունքով խաղերից», - նշել է Լավրովը: