Պաշտոնական Մինսկը դեմ է երկրների միջեւ հարաբերություններում պատժամիջոցների կիրառման փորձառությանը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Բելառուսը ամբողջապես սատարում է երկրների միջեւ իրավահավասար համագործակցությանը: Մենք դեմ ենք ցանկացած պատժամիջոցների, քանի որ դրանք ուղղակիորեն անդրադառնում են մարդկանց կենսամակարդակի վրա», - հայտարարել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ հեռացող 2014թ. համաշխարհային քաղաքականության մեջ ամենաբարդ տարիներից մեկն է: «Որոշ պետություններ ձգտում են ազդել ոչ միայն տարածաշրջանային գործընթացների, այլ նաեւ փորձում են փոխել ուժերի գլոբալ հավասարակշռությունը... Արդյունքն ակնհայտ է. աշխարհում լարվածության ուժեղացում, գործընկերների նկատմամբ վստահության նվազեցում, պատժամիջոցային դիմադրություններ», - ասել է Լուկաշենկոն:




























