Դեկտեմբերի 12-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների, ինչպես նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր:

Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետը` հատուկ անդրադարձ կատարելով քաղաքական ահաբեկչությունների` վերջերս ծայր առած ալիքին: