Ամերիկյան Ջորջիա նահանգի Մեյքոն քաղաքի գիշերային ակումբում անհայտ տղամարդը կրակ է բացել այցելուների ուղղությամբ: Արդյունքում երկու մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել:

Հրաձգությունը տեղի է ունեցել գիշերը, տեղական ժամանակով ժամը 2-ի սահմաններում: Ծեծկռտուքից հետո հնչած կրակոցների արդյունքում 6 մարդ տուժել է, երկուսը հիվանդանոցում մահացել են: Մյուս վիրավորների վիճակը կայուն է գնահատվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով WMAZ-TV հեռուստաալիքին:

Պատահարի այլ հանգամանքները պարզվում են: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: