Բրիտանական օդային հաղորդակցության վերահսկողության կենտրոնում (NATS) տեխնիկական խափանումը շտկվել է, Լոնդոնի հետ ավիահաղորդակցությունը վերականգնվում է: Այս մասին ասված է NATS-ի հաղորդագրությունում:
Սթենսթեդ օդանավակայանը հաղորդել է, որ չվերթներ արդեն ընդունում, բայց չի ուղարկում: Գաթվիքից չվերթներ իրականացվում են, բայց առայժմ ուշացումներով: Իսկ Հիթրոու օդանավակայանն առայժմ ինքնաթիռներ չի ընդունում եւ չի ուղարկում, սակայն խոստանում է առաջիկայում վերականգնել աշխատանքը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր համակարգչային խափանման պատճառով Լոնդոնի օդային տարածքի սահմանափակումների մասին: Լոնդոնի բոլոր օդանավակայանները՝ Հիթրոուն, Գաթվիքն ու Սիթին, հաղորդել էին, որ հրահանգ են ստացել չվերթներ չընդունել եւ չուղարկել:
Լոնդոնի երկինքը փակել էին խափանման պատճառով: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը լրագրողներին հայտարարել է, որ Լոնդոնի օդային տարածքի սահմանափակումները չեն առնչվել Թագավորական ռազմաօդային ուժերի գործողություններին:




























