Քալիֆոռնիայում երեք մարդ փոթորկի զոհ է դարձել, մի կին հիվանդանոց է տեղափոխվել կյանքի համար վտանգավոր վնասվածքներով։

Տարերքի հերթական զոհին, ում ինքնությունն առայժմ չի բացահայտվել, գտել են փրկարար ծառայությունները քալիֆոռնիական Գարդեն Գրոուվ քաղաքում, հայտնում է breaking news-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օրեգոն նահանգում մահացել է անօթեւան Ֆիլիպ Քրոսբին. Ծառը տապալվել էր վրանի վրա, որում նա քնած էր։ Տուժել է նաեւ նրա 18-ամյա որդին։ Փորթլենդ քաղաքում եւս ծառը տապալվել է ավտոմեքենայի վրա, մահացել է դրանում գտնվող երեխան։ Մեքենան վարող կինը կտրուկ փախցնելով մեքենան բախվել է այլ ծառի։ Նա հիվանդանոց է տեղափոխվել կյանքի համար վտանգավոր վնասվածքներով, հայտնում է  NBC-ն։

ԱՄՆ-ի արեւմտյան ափում հզոր փոթորիկը սկսվել էր դեկտեմբերի 11-ին՝ ուղեկցվելով սաստիկ քամով, անձրեւներով եւ ձյունով։ Միեւնույն օրը ավիաընկերությունները 200-ից ավելի չվերթներ էին չեղարկել։

Դեկտեմբերի 12-ին 150 –ից ավելի ամերիկացիներ մնացել էին առանց էլեկտրականության, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։