Հունաստանում Լամիա-Աթենք արագընթաց մայրուղու վրա միանգամից 35 մեքենաներ են բախվել, որի հետեւանքով տուժել է 7 մարդ, մեկ կին մահացել է: Կինը մահացել է շտապօգնության մեքենայի մեջ՝ Խալկիդա քաղաքի հիվանդանոց տեղափոխման ճանապարհին:
Ոստիկանության տվյալներով, մեքենաների բախումը, որոնց թվում են եղել նաեւ երկու բեռնատարներ ու ավտոբուս, տեղի է ունեցել մայրուղու 61-րդ կմ-ին:
Վթարի պատճառները ճշտված չեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ավտոմայրուղու շրջանում ողջ օրվա ընթացքում անձրեւ է տեղացել: Բացի այդ, ճանապարհի այդ հատվածում վերանորոգման աշխատանքներ են կատարվում:




























