Թաիլանդականթաիլանդական գահի ժանագորդի կինը՝ արքայադուստր Սրիրասմի Ախարաֆոնգրիչին կամավոր հրաժարվել է թագավորական տիտղոսից:
Սրիրասմիի որոշմանը նախորդել է կոռուպցիոն սկանդալը, որի մեջ ներքաշվել են վերջինիս ընտանիքի երեք անդամները: Դեկտեմբերի 1-ին ժառանգորդ արքայազն Մախա Վադչիրալոնգկորնը իր կնոջ հարազատներին զրկել է պատվավոր կոչումներից եւ տիտղոսներից, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ, արքայադստեր երեք հարազատները կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել են: Նրանք բոլորն աշխատել են երկրի Կենտրոնական քննչական բյուրոյի ղեկավար պաշտոններում:
BBC News-ի փոխանցմամբ՝ արքայազնը արդեն վաղուց չի ապրում իր՝ թվով երրորդ կնոջ հետ: Զույգի որդին Դիպանգկորն Ռասմիջոտի իր հորից հետո թաիլանդական գահի ժառանգորդն է:




























