Բրիտանական հետախուզությունն անմիջական կապ է ունեցել այսպես կոչված հարցաքննությունների ընդլայնված ծրագրի հետ, որի շրջանակում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կալանավորների հանդեպ բռնություն է կիրառել։ Այս մասին Russia Today-ի հետ հարցազրույցում հայտարարել է Բագրամ եւ Գուանտանամո բանտերի նախկին կալանավոր Մոազամ Բեգը։
Ըստ նրա՝ իրեն եւ այլ կալանավորների քանիցս հարցաքննել են բրիտանական ՄԻ5 եւ ՄԻ6 հատուկ ծառայությունները։ «Նրանցից մեկը՝ Շաքեր Աամերը, առայսօր այնտեղ է։ Նա պնդում է, որ Աֆղանստանում քանիցս իր գլուխը պատերին են խփել գաղտնի հաստատությունում՝ ՄԻ5-ի աշխատակիցների աչքի առաջ»։
Ավելի վաղ ԱՄՆ-ում զեկույց էր հրապարակվել, ըստ որի՝ ԿՀՎ աշխատակիցները հարցաքննության ընթացքում դիմել են կոշտ միջոցների, այդ թվում՝ զրկել են քնից, ջրի միջոցով տանջել եւ այլն։




























