Քաբուլում գնդակահարել են Աֆղանստանի Գերագույն դատարանի անդամին:

Քաբուլի ոստիկանության քրեական հանցագործությունների հետաքննության բաժնի ղեկավարը հայտնել է, որ գրոհայիններ, այսօր՝ դեկտեմբերի 13-ի առավոտյան սպանել են երկրի Գերագույն դատարանի քարտուղարության ղեկավար Աթիքուլա Ռաուֆիին: Հարձակումը տեղի է ունեցել Ռաուֆիի տան մոտ:

Դատավորի գործընկերները հայտնել են, որ երկու տղամարդ մոտոցիկլով մոտեցել են տանը եւ կրակ բացել իր մեքենային մոտեցող դատավորի վրա:

Սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» խմբավորումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: