Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ որոշ դեպքերում հայկական կողմը պատասխանել է հակառակորդի կրակոցներին:

Նշենք, որ կրակոցներից այսօր առավոտյան վիրավորվել է Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը, նա տեղափոխվել է հիվանդանոց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցի դիպուկահարներն Աղասիի վրա կրակել են ձուկ բռնելու ժամանակ, արձակված 10 փամփուշտներից 2-ը կպել են նրա ոտքերին: