Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաեւ Գեղարքունիքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա. 7 վարորդն էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: