Մեքսիկացի օդաչուն երգչուհի եւ սերիալների դերասանուհի Էսմերալդա Ուգալդեին թույլ է տվել նստել օդանավի ղեկին: Այդ պահին օդանավում եղել է 128 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Կանկուն-Մեխիկո չվերթի ժամանակ: Ուգալդեին հաջողվել է համոզել օդաչուին եւ վերջինս թույլ է տվել դերասանուհուն նստել օդանավի ղեկին: Այդ պահին օդաչուի խցիկում է եղել նաեւ դերասանուհու 19-ամյա ընկերուհին, որը լուսանկարել է նրան ղեկի մոտ, օդաչուի գլխարկով, գրում է The Telegraph-ը:
Այս դեպքի առնչությամբ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ 23-ամյա դերասանուհին Twitter-ում հրապարակել է այդ լուսանկարներից մեկը:
Magnicharters ավիաընկերության ղեկավարությանը հայտնի է դարձել դեպքի մասին եւ օդաչուն ազատվել է աշխատանքից:
Դերասանուհու ընկերուհին փորձել է օգնել օդաչուին՝ հայտարարելով, որ դեպքը եղել է այն ժամանակ, երբ օդանավը դեռ գետնի վրա է եղել, սակայն օդաչուն խոստովանել է, որ խախտել է սահմանված կանոնները, հաղորդում է Lenta.ru-ն:




























