Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ քաղաքական տարաձայնությունները շուտով անցյալի գիրկը կանցնեն, ենթադրում է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։
Վերջին տարիներին քաղաքական շատ հարցերի շուրջ տարաձայնություններ են ծագել մեր տարածաշրջանի երկրների միջեւ՝ Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում։ Սակայն մենք մնում ենք եղբայրներ եւ ընկերներ։ Եթե ձեր մեջ կան այնպիսիք, որոնք Թուրքիայի հետ հարաբերությունները դադարեցրել են կառավարությունների դիրքորոշումից ելնելով, մի վշտացեք։ Մերձավոր Արեւելքի երկրների հետ մեր հարաբերությունները շուտով ավելի կբարելավվեն»,- ասել է Առընչը Ստամբուլում տնտեսական համաժողովի ընթացքում ելույթ ունենալով մերձարեւելյան երկրների գործարարների առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրքիայի եւ Եգիպտոսի հարաբերությունները բարդացել էին նախորդ տարվա հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո, Սիրիայի հետ հարաբերությունները՝ 2011թ. ընդդիմության եւ կառավարական ուժերի միջեւ հակամարտություն սկսվելուց հետո։




























