Իտալիայում՝ Նեապոլի նավահանգստում, ոստիկանները Չինաստանից ստացված գրեթե 560 հազար կեղծ եվրո են առգրավել։
Ընդհանուր առմամբ առգրավվել է 306 հազար հատ 1 եւ 2 եվրո անվանական արժեքով մետաղադրամ։
Ընդ որում՝ ոստիկանները հայտնել են, որ 2 եվրո արժեքով մետաղադրամներն կատարյալ էին կեղծված եւ առանց հատուկ սարքավորման հայտնաբերելը բարդ էր։ Դրանք անգամ կարող էին կիրառվել ավտոմատ սարքերում։
Տվյալ գործով կալանավորվել է 12 մարդ, այդ թվում՝ Չինաստանի չորս քաղաքացի։




























