ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 18000 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արեւելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 եւ 82 մմ ականանետերից արձակել է ավելի քան 3 տասնյակ կրակոց:
Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաեւ նռնականետեր, խոշոր եւ փորք տրամաչափի դիպուկահար եւ գնդացրային զինատեսակներ:
ՊԲ առաջապահ զորամասերն, ըստ անհրաժեշտության, համարժեք պատասխան են տվել հակառակորդին` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ:




























