ԱՄՆ կողմից նոր պատժամիջոցների կիրառման դեպքում՝ Մոսկվան պատասխան կտա: Նման դիրքորոշում է արտահայտել այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ հավելելով. «Անկասկած, մենք դա չենք կարող անպատասխան թողնել»:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 12-ին երկրի նախագահ Բարաք Օբամային օժտել է առանց խոչընդոտի Ռուսաստանի, ինչպես նաեւ ՌԴ կողմից կառավարվող ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու լիազորությամբ:

Այս օրինագիծը, որին պետք է հավանություն տա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, թույլ է տալիս ռազմական օժանդակություն տրամադրել Ուկրաինային, որին 2015-ին կարող է տրամադրվել 350 մլն դոլարի օգնություն:

Ռուսաստանի ԱԳՆ-ում ափսոսանք են հայտնել ամերիկացի սենատորներին կողմից «Ուկրաինայում ազատության աջակցման մասին» օրենքին հավանություն տալու առթիվ: Նախագահ Օբաման իր հերթին կասկած է հայտնել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների անհրաժեշտության հարցում, եթե դրանք չպաշտպանի Եվրամիությունը: