Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի 8-րդ մոտոհրաձգային բրիգադում ժամկետային զինծառայողն իր վրա բենզին է լցրել եւ ինքնահրկիզվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս անհայտ պատճառով 8-րդ մոտոհրաձգային բրիգադի 20-ամա Դ.Դ-ն դեկտեմբերի 12-ի երեկոյան բենզինի տարայից իր գլխց մինչեւ ոտքերը բենզին է լցրել եւ լուցկին վառելով մոտեցրել իրեն։
Զինծառայակիցները նկատելով հրկիզվել ցանկացողը զինվորին, արագ վրա են հասել եւ միջամտել, որից հետո ծանր այրվածքներ ստացած Դ.Դ-ին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։




























