Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն քննադատության է ենթարկել Հունաստանին այդ երկրում բնակվող թուրքերի իրավունքները չհարգելու համար:

Չավուշօղլուն Հունաստանին կոչ է արել հարգել թուրքական փոքրամասնության իրավունքները՝ Արեւմտյան Թրակիայում բնակվող թուրքական համայնքը անվանելով երկու երկրների միջեւ «խաղաղության կամուրջ», ինչպես որ Թուրքիայում ապրող հունական համայնքն է: Նրա խոսքով՝ Թուրքիան հարգում է իր տարածքում ապրող հունական փոքրամասնությանը, իսկ Հունաստանը «հակառակն է անում», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Anadolu-ին:

Նա նշել է, որ երկրների միջեւ կարող են քաղաքական տարաձայնություններ լինել, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները պետք է ենթակա են անվերապահ կատարման: