Հարավային Չինաստանի Հուանդուն նահանգի Հյուան քաղաքի Հուանդուն-Ցզյանսի ավտոճանապարհին 6 ավտոմեքենաների մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետեւանքով 12 մարդ զոհվել եւ երեքը վիրավորվել են:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին: Ինչպես հաղորդում է Սինխուա գործակալությունը, բեռնատարը անսպասելիորեն շրջվել է արգելակների խափանման պատճառով: Բեռնատարի հետեւից ընթացող մեքենաները բախվել են եւ այրվել: Հրդեհի չեզոքացումից հետո փրկարարները հայտնաբերել են 12 մարմին: 3 վիրավորները տեղափոխվել են հիվադանոց: