Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի եւ Դաշինքի մերձեցման հարցը: Այս մասին «Ուկրինֆորմ»-ին հայտնել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի խորհրդական-պատվիրակ Եգոր Բոժոկը:

Նախօրեին՝ դեկտեմբերի 12-ին, Ուկրաինայի կառավարությունը  հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակությունը Յացենյուկի ղեկավարությամբ դեկտեմբերի  15-16-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ Ուկրաինա-Եվրամիություն ասոցացման խորհրդի երդմնակալության նիստում ներկա գտնվելու համար:

«Օրակարգում եվրաատլանտյան ուղղության թարմացումն է,  ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի մերձեցման հարցը», — պատմել է դիվանագետը:

Բացի այդ, Ուկրաինայի վարչապետը եւ դաշինքի ղեկավարը կարող են քննարկել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի դիվանագիտական ներկայացուցչության ամրապնդման հարցը: