«Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռ են խոցել Սամար քաղաքի մոտ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն:
Երկու օդաչուներն էլ զոհվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Խոցված ուղղաթիռը տեսակը եւ խոցման հանգամանքները պարզվում են: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ուղղաթիռը խոցել են ձեռքի նռնականետից:
Այս տարվա ամռանը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները զգալի տարածքներ էին գրավել Իրաքի հյուսիսում եւ արեւմուտքում, ինչպեռս նաեւ Սիրիայի տարածքի մի հատված: Միջազգային ուժերի կոալիցիան օգոստոսից ավիահարվածներ հարսցնում ԻՊ-ի դիրքերին, որպեսզի դադարեցնի իսլամիստների հարձակումները:




























