ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի ոստիկանությունը կալանավորել է քաղաքի դպրոցներից մեկի մոտ հրաձգության մեջ կասկածվողին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ երիտասարդը կրակ ր բացել «Ռոզմարի Անդերսոն» դպրոցի աշակերտների ուղղությամբ, որտեղ սովորում են անապահով ընտանիքների երեխաներ: Հրաձգության հետեւանքով տուժել է 3 մարդ:
Փորթլենդի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վնասվածքներ է ստացել 4 մարդ: Հաղորդվում է, որ ոստիկանությունը կանգնեցրել է կասկածյալների ավտոմեքենան եւ այնտեղից զենք հայտնաբերել: Ոստիկանները ենթադրում են, որ 22-ամյա երիտասարդը առնչություններ ունի փողոցային ավազակախմբերից մեիկ հետ:




























