Մատրոսկինա կատուն Instagram-ում եւ Twitter-ում սեփական էջերը կունենա: Այս մասին հայտարարել է «Ադմիրալ» հոկեյի ակումբի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Չեչելյովը՝ հավելելով, որ կատուն դարձել է թիմի թալիսմանը:
«Բնականաբար, մենք անմիջապես ծրագրեցինք, որ սոցիալական ցանցերում Մատրոսկինան սեփական էջերը կունենա: Կլինի ե՛ւ Instagram-ում, ե՛ւ Twitter-ում»,- Չեչելյովի խոսքերն է մեջբերում lenta.ru-ն:
«Ադմիրալ» հոկեյի ակումբի աշխատակիցները խոստացել են կատվին «մարզական վիճակի» բերել, նրա համար սնունդ եւ ապաստան ապահովել:




























