Ամերիկյան Ջորջիա նահանգի Բրանսուիք քաղաքում դեկտեմբերի 14-ին թեթեւ շարժիչով ինքնաթիռն ընկել է մասնավոր տներից մեկի վրա: The Florida Times Union-ի փոխանցմամբ, օդաչուն զոհվել է:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական «Մալքոլմ ՄաքՔինոն» օդանավակայանի թռիչքուղու հարեւանությամբ: Նախնական տեղեկություններով, ինքնաթիռը մխրճվել է սեփական տան ճակատամասի մեջ: Բնակարանում այդ պահին ոչ ոք չի եղել:

Ըստ Lenta-ի, ինքնաթիռի օդաչուն՝ Բրանսուիքի 68-ամյա բնակիչ Ռոնալդ Վուդը, տեղում մահացել է: Վթարի հետեւանքով այլ զոհեր չկան: Նախնական տվյալներով, ինքնաթիռի կործանման պատճառ են դարձել տեխնիկական խնդիրները: