Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը հրաժարվել է զբոսաշրջության ոլորտում եռակողմ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) համագործակցությունից։
«Այդ երկրի հետ համատեղ տարածաշրջանային ոչ մի ծրագրի մասին խոսք լինել չի կարող»,-հայտարարել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի քարտուղար Զախրա Ալիեւը՝ նկատի ունենալով Հայաստանը։
Նա հաստատել է, որ այդ վարչության ներկայացուցիչներն իրոք գտնվում են Վրաստանում, սակայն վրացի գործընկերների հետ բանակցություններ վարելու համար եւ ոչ թե հայերի։
Նշենք, որ Թբիլիսում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայանգիր ստորագրել լեռնադահուկային զբոսաշրջությունը ԵՄ չափանիշով զարգացնելու համար։



























