Ամերիկյան Միսիսիպի նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ 11 մեքենայի մասնակցությամբ: Ըստ Mississippi News Now-ի, կիրակի գիշերը բեռնատարը բախվել է խցանման մեջ կանգնած ավտոմեքենաներին:
Վթարի հետեւանքով 4 մարդ զոհվել է, եւս 4 հոգի վիրավոր է: Ըստ Gazeta-ի, ճանապարհային ոստիկանության տվյալներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արտասովոր ցուրտ նոյեմբերն ու ճանապարհներին առկա մերկասառույցը Նյու Յորք նահանգում բազմաթիվ պատահարների պատճառ է դարձել:




























