Կարմիր ծովում ոչ մեծ ձկնորսական նավ է խորտակվել: Եգիպտական հեռուստաընկերության հաղորդմամբ, 11 մարդ զոհվել է, նույնքանը՝ փրկվել:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ներկայում փնտրում են կորած 18 ձկնորսների: Ընդհանուր առմամբ, շաբաթ երեկոյան Սուեզի ջրանցքում խորտակված նավում 40 եգիպտոսցի է եղել:

Տեղեկությունների համաձայն, ձկնորսական նավը խորտակվել է բեռնանավի հետ բախման արդյունքում: