Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից լատինաամերիկյան պետությունների դեմ սահմանած պատժամիջոցները: Ըստ France-Presse գործակալության, Մադուրոն հիմարություն է համարում մարդու իրավունքների խախտման համար մեղավոր ճանաչված Վենեսուելայի պաշտոնյաներին ամերիկյան մուտքի արտոնագիր տրամադրելու արգելքը:

«Կարծես մեզ երբեւէ հետաքրքրել են ամերիկյան վիզաները… Ապուշներ»,- հայտարարել է Վենեսուելայի նախագահը: Մադուրոն նաեւ ամերիկյան պատժամիջոցները երկրի զինված ուժերի հրամանատարության մարտական ոգու ամրության գնահատում է անվանել:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ում սեւամորթ նախագահի՝ Բարաք Օբամայի իշխանության գալուց հետո, այդ երկրում ռասիզմի հետ կապված իրավիճակը վատթարացել է: