Ամերիկյան Կոլորադո նահանգում տղամարդն իր տան համար Ծննդյան տոնի զարդեր է գողացել, իսկ հետո վերադարձրել տերերին: Այս մասին հաղորդում է ABC 7 News-ը:

Երբ տոնական զարդարանքների տերերը նկատել են կորուստը, նրանք բակերում այսպիսի գրությամբ պաստառ են փակցրել. «Ծննդյան տոնի զարդարանքներ գողացողների համար: Մեր երեխաները շատ տխուր են: Նման բան կարող էր անել միայն նա, ով չգիտի Սանտա Կլաուսի մասին»:

Ըստ Gazeta-ի, հաջորդ օրն իսկ զարդերը վերադարձվել են տերերին: Բացի այդ, տղամարդը դրանց հետեւյալ գրությունն է կցել. «Վատ մարդ եմ եղել»: