Թուրքական ոստիկանությունը 23 մարդ է ձերբակալել՝ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն աջակցելու համար: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան ոստիկաններ, լրագրողներ եւ հեռուստատեսային պրոդյուսերներ:

Կառավարությունը իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը մեղադրում է երկրում իշխանափոխության փորձ կատարելու մեջ: Իշխանությունների կարծիքով, խմբի գործողությունները հանգեցրին նրան, որ թուրք չորս նախարարներ ստիպված եղան կոռուպցիոն մեղադրանքների պատճառով հրաժարական ներկայացնել:

Ըստ Gazeta-ի, 2012 թվականին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ արեց 10 նախարարի այն բանից հետո, երբ նախարարների կաբինետի երեք անդամներ իրենց որդիների հասցեին հնչած մեղադրանքներից հետո հայտարարեցին հրաժարականի մասին: