Լրատվամիջոցների ներկայացուցիչները ոստիկաններին խանգարել են ձերբակալել թուրքական խոշորագույն Zaman օրաթերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին: Իրավապահների գործողությունն անհաջողությամբ է ավարտվել լրագրողների դիմադրության շնորհիվ, որոնք ոստիկաններին թույլ չեն տվել ձերբակալել խմբագրին:

Ըստ France-Presse գործակալության, իր ձերբակալության անհաջող փորձից հետո խմբագիրը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ընդգծել է լրագրողների դիմադրության խաղաղ բնույթը:

Տեղեկատվության արտահոսքի շնորհիվ իմանալով նախապատրաստվող գործողության մասին՝ Zaman-ի աշխատակիցները դեկտեմբերի 13-ի երեկոյից ի վեր մնացել են խմբագրության շենքում:

Lenta-ի փոխանցմամբ, թուրքական մի քանի քաղաքներում առնվազն 14 լրագրող է ձերբակալվել, այդ թվում՝ Samanyolu TV հեռուստաալիքի գործադիր տնօրենը, պրոդյուսերն ու ռեժիսորը: