Շոտլանդիայի հյուսիսում եւ Արտաքին Հեբրիդյան կղզիներում չորեքշաբթի եւ հինգշաբթի 5 հազար կայծակի հարված է գրանցվել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով շոտլանդական SHEPD գլխավոր էներգետիկ ընկերությանը: Էլեկտրացանցի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ ժամում միջինը ավելի քան 100 կայծակի հարված է եղել:
Էներգետիկները հայտարարել են, որ վնասվել են հիմնականում էներգամատակարարման աղբյուրները, ինչի արդյունքում տասնյակ հազարավոր սպառողներ կայծակի ընթացքում առանց լույսի են մնացել: Ֆորտ Օգաստուս բնակավայրում կայծակի հարվածները հոսանքազրկել են Սքայ եւ Արտաքին Հեբրիդյան կղզիների տները:
Ըստ Gismeteo-ի, կայծակից ամենաշատը տուժել են Արտաքին Հեբրիդյան, Օրքնեյան եւ Շետլանդական կղզիները, ինչպես նաեւ Շոտլանդիայի հյուսիսային եւ արեւմտյան մայրցամաքային հատվածները:



























