Ինդոնեզիայում սողանքի հետեւանքով 32 մարդ է մահացել: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի համաձայն, եւս 76 մարդ անհետ կորած է համարվում: Որոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 2 հազար մարդ, այդ թվում՝ փրկարարներ, կամավորներ եւ զինվորականներ:
Ըստ Gazeta-ի, միջադեպը տեղի է ունեցել ինդոնեզական Ճավա կղզու Բանջանեգարա նահանգում: Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին:




























