Exit poll-երի տվյալներով, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է խորհրդարանի Ստորին պալատի տեղերի մեծամասնությունը: Այս մասին գրում է France-Presse գործակալությունը:
Կանխատեսումների համաձայն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կարող է խորհրդարանում 234 մանդատ ունենալ:
Ըստ Gazeta-ի, նոյեմբերի 21-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:




























