Քուվեյթում որպես տան սպասուհի աշխատող ֆիլիպինուհի Լուրդես Աբեխուելայի վրա առյուծ է հարձակվել, ինչի հետեւանքով կինը մահացել է:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, տանը պահվող առյուծի վանդակն անհայտ պատճառներով բաց է եղել, եւ գիշատիչը հարձակվել է կնոջ վրա: Դեպքից անմիջապես հետո նրան թեթեւ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել եւ կարճ ժամանակ անց դուրս գրել: Հաջորդ օրը նա ուժեղ գլխացավեր է ունեցել եւ կրկին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Ըստ Mignews-ի, ներկայում քննիչները փորձում են պարզել, ֆիլիպինուհին մահացել է գիշատչի հարձակման հետեւանքո՞վ, թե՞ հարձակման օրը ցուցաբերված անբավարար բժշկական օգնության պատճառով:




























