Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության Տանգանյիկա լճից փրկարարները 129 մարմին է դուրս բերել, որոնք զոհվել են նավակի խորտակման հետեւանքով:
France-Press գործակալությունը, վկայակոչելով տեղական իշխանություններին, գրում է, որ նավակը Կալեմիե քաղաքից ուղեւորվում էր երկրի արեւելյան Ուվիրա քաղաք:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը: Այն ժամանակ հաղորդվում էր 26 զոհի մասին: «Փրկարարներն ընդհանուր առմամբ 129 դիակ են դուրս բերել լճից»,- գործակալությանը հայտարարել է այդ երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Սումբա Կախոզի Լոուրենսը:




























