ԱՄՆ-ի Սենատի հետախուզական հանձնաժողովի ղեկավար Դիանա Ֆայնշթեյնի կողմից ԿՀՎ-ի կիրառած կտտանքների մասին զեկույցի հրապարակման համար ԱՄՆ-ն ստիպված կլինի «վճարել ամերիկացիների կյանքերով»: Այս մասին հայտարարել է ԿՀՎ նախկին աշխատակից Գարի Բերնսթենը:

«Դուք պատրաստվում եք «Իսլամական պետությանն» ու «Ֆրոնթ ան Նուսրային» (ահաբեկչական խմբավորումներ) հսկայական ծավալի տեղեկատվություն հաղորդել <…>: Վերջում դրա համար ստիպված կլինենք վճարել  ամերիկացիների կյանքերով», — ասել է Բերնսթենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Hill-ը:

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալը սուր քննադատության է ենթարկել է նաեւ սենատոր Ֆայնշթեյնին, հայտարարելով, որ նրա որոշումները վարկաբեկում են ԿՀՎ-ն ողջ աշխարհում:  Ըստ նրա՝ հաշվետվությունը կործանարար է նրանով, որ այն ի ցույց է դնում  գործակալության ողջ «կեղտոտ սպիտակեղենը», եւ դա կվնասի արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ հարաբերություններին ողջ աշխարհում: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել էր 6 հազար էջանոց զեկույցի շուրջ 500 էջը: Այնտեղ հաղորդվում էր ԿՀՎ-ում նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք (2001-2009) մի շարք չարաշահումների մասին,  ներառյալ՝ կտտանքները եւ իշխանության ու հասարակության ապատեղակատվությունը: