Երեւանում դեկտեմբերի 14-ի երեկոյան ինքնասպանության դեպք է գրանցվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից, ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ համայնքի Բագրատունյանց պողոտայի բազմահարկ շենքերից մեկի պատշգամբում կա կախված կնոջ դիակ: Դեպքի վայրում հայտնաբերվել է այդ տան 29-ամյա բնակչուհին՝ գազի խողովակից վզակալով կախված վիճակում:
Նախապատարստվում են նյութեր պարզելու հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























