Բանակում կտրուկ կրճատվել են մահվան ելքով միջադեպերը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նկատելի է նմանատիպ դեպքերի կայուն կրճատումը: «Այո, զինծառայողների մահը դժբախտություն է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք այդ դեպքերը ոչ թե կրճատելու այլ բացառելու համար», - նշեց Գեւորգ Կոստանյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ նման դեպքերը անհամեմատելորեն կրճատվել են:

«Ես համոզված եմ, որ համապատասխան քայեր կձեռնարկվեն այդ դեպքերը բացառելու համար», - եզրափակեց Հայաստանի գլխավոր դատախազը:

Կոստանյանը թվային տվյալներ, սակայն, չհաղորդեց: