Երբ քաղաքացին դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), դա կապ չունի պետության վարկանիշի հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

Նա հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ընդամենը 48 գործերով է խախտման որոշում կայացվել: «Գործերի մեծ մասի դեպքում՝ ճանաչվել է խախտման փաստը՝ կապված օրենսդրության հետ, որոնք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»,-ասել է Կոստանյանը:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Նորվեգիայի եւ Մեծ Բրիտանիայի դեմ նույնպես ՄԻԵԴ-ում վճիռներ են կայացվում: «ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ բողոքները դեռեւս չեն նշանակում, որ մեր երկրում մարդու իրավունքները չեն հարգվում արժանի կերպով»,-ընդգծել է Գեւորգ Կոստանյանը: