ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը խոստանում է ավելի ուշ կարծիք հայտնել Արամ Մանուկյանի գործի վերաբերյալ:
Ի պատասխան հարցին, տեսնում է արդյոք քաղաքական ենթատեքստ այդ միջադեպի հետ կապված, գլխավոր դատախազն ընդգծել է. «Ես որեւէ ենթատեքստ չեմ տեսնում, ես միայն հանցագործության փաստն ունեմ, հանցագործության փաստի առթիվ կատարվում է քննություն»: Եվ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք փորձաքննության արդյունքները ստանալուց հետո», - հայտարարել է Կոստանյանը՝ դեկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակման կասկածյալ Արշակ Սվազյանը ազատ է արձակվել չբացակայելու ստորագրությամբ: Նախնական տվյալով՝ Մանուկյանին մարմնական թեթեւ վնասվածք է հասցվել, սակայն փորձաքննության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2-3 շաբաթվա ընթացքում: «Կասկածյալը ստորագրությամբ ազատ է արձակվել, քանի որ նշված արարքը կալանքի տեսքով խափանման միջոց չի նախատեսում: «Կասկածյալի գործողությունների գնահատականը կտրվի փորձաքննության արդյունքները ստանալուց հետո»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում:




























