Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)  ներկայացրել է ձմեռային նստաշրջանի օրակարգը, որը կբացվի հունվարի 26-ին Ստրասբուրգում եւ կտեւի մինչեւ հունվարի 30-ը:

Պատվիրակներին կդիմեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը եւ Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը, հաղորդվում է ԵԽԽՎ կայքում:

Բացի այդ, խորհրդարանականները Ուկրաինայում հումանիտար իրավիճակի, Եվրոպայում մամուլի ազատության հարցեր կքննարկեն:

Կքննարկվեն նաեւ Եվրոպայում անհանդուրժողականության եւ խտրականության հարցեր, հատուկ ուշադրություն կդարձվի քրիստոնյաների խնդիրներին: