Պատգամավոր Արամ Մանուկյանի հետ պատահածը շահարկելը անամոթություն է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահը հավելեց, որ պատգամավորները համակարծիք են, որ միջադեպը պետք է դատապարտվի: Սակայն հարցը ներկայիս քաղաքական թափառումների հետ կապելը ստորացուցիչ է:
«Մարդիկ կարծում են, որ յուրաքանչյուրը կարող է կայքերում տեղադրել այն ամենը, ինչ գալիս է մտքին, եւ դրանից շահաբաժիններ քաղել: Սա անամոթություն է: Ինչ-որ մեկը տուժել է, իսկ նրանք դա շահարկում են անձնական նպատակներով», - հավելեց Սահակյանը:
Հիշեցնենք, որ կարճ ժամանակահատվածում սա արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը եւ Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան: Ոստիկանությունը քննություն է իրականացնում:



























