Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանն, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հանդիպել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյի հետ:

ՀԱԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները եվրոպացի դիվանագետներին ներկայացրել են Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի եւ Հրազդանում Կոնգրեսի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիթոսյանի վրա կատարված հարձակումների հետ կապված մանրամասները:

Գնահատական է տրվել այս կապակցությամբ իշխանությունների կողմից տարածվող վարկածներին ու մոտեցումներին եւ ներկայացվել է Կոնգրեսի դիրքորոշումը վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսեւորումների վերաբերյալ: