Հայաստանի Սյունիքի մարզում եւ Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ: Մնացած շրջաններում կլինի առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերային եւ առավոտյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են մառախուղ: Քամին` հարավ-արեւմտյան` 2-3 մ/վրկ:
ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերային եւ առավոտյան ժամերին՝ մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝+8+10:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝+3+8,
Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝+3+8,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝+3+8,
Լոռիում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝+4+9,
Տավուշում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝+8+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝+3+8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝+6+9,
Արարատում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝+8+10,
Արմավիրում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝+8+10,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝+3+8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝+8+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝+10+13,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝+5+10,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝+5+9:



























