Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախկին նախարար, Ճապոնիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բանրի Կայեդան հրաժարական է տալիս՝ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում պարտությունից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքները վկայում են, որ երկրի քաղաքացիները չեն ցանկանում վարչապետ Սինձո Աբեի քաղաքականության փոփոխություն:
Ըստ ընտրությունների արդունքների՝ իշխող դաշինքը, որի կազմում են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Կոմեյտո» կուսակցությունը, ստացել է պատգամավորական 326 մանդատ՝ 475-ից, որը կազմում է բացարձակ մեծամասնություն: Դեմոկրատական կուսակցությունը ստացել է 73 տեղ, Ճապոնիայի Կոմունիստական կուսակցությունը՝ 21 տեղ:
475 տեղին հավակնում էր 1191 թեկնածու: Տեղի մամուլը նշել է, որ ընտրությունները տեղի են ունեցել ցածր մասնակցության պայմաններում՝ 52,36%:
Ստորին պալատն ունի սահմանադրական մեծամասնություն՝ խորհրդարանականների պալատի առջեւ օրենքներ ընդունելիս եւ վարչապետ նշանակելիս: Վարչապետ է դառնում ստորին պալատի ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդը: Այդպիսով, Աբեն ավտոմատ պահպանում է իր պաշտոնը:
Աբեն արդեն հայտարարել է, որ իշխող դաշինքը հետեւելու է իր տնտեսական եւ քաղաքական ուղղությանը:




























