Եվրասիական միության երկրներից ներմուծվող ապրանքերի ձեւակերպումը Հայաստանի մաքսակետերում առավելագույնը 4 ժամ կտեւի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով ԵՏՄ-ի օրենսդրությանը ներդաշնակեցման նպատակով կազմված «Մաքսային կարգավորման մասին» օրինագիծը:
«ԵՄ երկրներում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է միայն տարանցիկ փոխադրման հայտարարագիր եւ մակագրումներ: Ոչ մի այլ բան, այդ թվում՝ մաքսվաճարներ, չեն պահանջվում: Ներմուծման սուբյեկտները հայտարարագիրը ներկայացնում են 3 ժամվա ընթացքում, իսկ մաքսային մարմինները՝ընդունում մեկ ժամվա ընթացքում», - հայտարարեց Միրումյանը:




























