Ոստիկանությունը սկսել է Սիդնեյի կենտրոնում գտնվող սրճարանի գրոհը, որտեղ ահաբեկիչն ավելի քան 15 ժամ պատանդ էր պահում հաճախորդներին եւ հաստատության աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Նրանց մեծ մասը, ըստ Telegraph-ի, արդեն դուրս է բերվել սրճարանից: Վերջին տվյալներով, առնվազն 4 մարդ վիրավոր է:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ավստրալիայի ոստիկանությունը պարզել է Սիդնեյի Lindt սրճարանում մարդկանց պատանդառած տղամարդու ինքնությունը: Սակայն իրավապահները լրագրողներին չեն հայտնել նրա անունը:

Ներկայում պատանդների թիվը հասել է 20-ի: